Մոսկվան՝ Կիևի հետ բանակցությունների հնարավորության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, փոխանցում է ТАСС-ը։

Նա ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի հետ բանակցությունների թեմայի վերաբերյալ ուկրաինացի քաղաքական գործիչների վերջին հայտարարություններին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը Դավոսում կայացած ֆորումում, որտեղ նա հաստատել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը։

«Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ կատաղած «պատերազմական կուսակցությունն» է, որ կորցրել է իրականության զգացումը, որն այսօր որոշում է Կիևի ռեժիմի երանգն ու քաղաքականությունը։ Նման պայմաններում Ուկրաինայի հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող»,-ընդգծել է Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել