Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել հնարավորինս շուտ ևս մեկ հանդիպում անցկացնել. Բայրամով

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի կողմից Մոսկվայում հանդիպելու հրաժարումը բանակցային գործընթացը մտցրել է փակուղի:

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել հնարավորինս շուտ ևս մեկ հանդիպում անցկացնել և շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ հետագա բանակցությունները»,-ընդգծել է նա։

Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղ գործընթացի խթանումը Հայաստանի համար պակաս կարևոր չէ, քան՝ Ադրբեջանի:

Ըստ նրա՝ եթե Հայաստանը դա չի հասկանում, ապա դա սխալ քաղաքականության արդյունք է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել