Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանն անկեղծ քայլեր կձեռնարկի խաղաղության ուղղությամբ, փոխանցում է Anadolu-ն։
«Վերջին շրջանում, ցավոք սրտի, մենք տեսնում ենք հետընթաց բանակցություններում։ Այսօր (ԱՄՆ պետքարտուղար) Բլինկենն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ է, բայց մենք ուզում ենք դա տեսնել գործի մեջ, ոչ թե խոսքերով», – ասել է Չավուշօղլուն։
Թուրքիան և Ադրբեջանը անկեղծ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ընդգծել է Չավուշօղլուն։