Հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ. Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է, փոխանցում է Gazeta-ն։

«Մենք հիմա էլ պատրաստակամ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման: Թեև մենք դաշնակիցներ ենք, սակայն հայկական կողմը նախընտրում է Եվրամիության հետ պայմանավորվել, որպեսզի ԵՄ քաղաքացիական առաքելությունը երկարաժամկետ տեղակայվի:

Պետք չէ մոռանալ, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանին, եւ ԵՄ առաքելությունը կարող է հակարդյունավետ լինել՝ առանց Բաքվի համաձայնության»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել