Ես կորցրի մտերիմ գործընկերների և ընկերների. Դմիտրի Կուլեբա

Սարսափելի ողբերգություն Բրովարիում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Պատերազմի ու կորուստների ամենօրյա ցավի մեջ ռազմաճակատից հեռու էլ ստացանք այսպիսի սարսափելի աղետ։ Իմ խորին ցավակցություններն եմ  զոհվածների ընտանիքներին և ընկերներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Ես կորցրի մտերիմ գործընկերների և ընկերների՝ Դենիս Մոնաստիրսկուն և Եվգենի Ենինին:

Նրանց մահը մեծ կորուստ է ոչ միայն իմ, նրանց հարազատների ու ընկերների, այլ մեր պետության համար»,-նշել է Կուլեբան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան, Բրովարիում վթարի է ենթարկվել Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ուղղաթիռը, վթարի հետևանքով մահացել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությունը՝ նախարարը, նախարարի առաջին տեղակալը և պետքարտուղարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել