Զոհվել են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար կազմի անդամները

Այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան, Բրովարիում վթարի է ենթարկվել Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ուղղաթիռը, վթարի հետևանքով մահացել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությունը՝ նախարարը, նախարարի առաջին տեղակալը և պետքարտուղարը: Այս մաս մասին գրում է РИА Новости-ն, հղում տալով Ուկրաինայի ոստիկանապետ Իգոր Կլիմենկոյին:

Վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Մահացածներից ինը ուղղաթիռում են եղել։

22 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ, այդ թվում՝ տասը երեխա։

2021 թվականի հուլիսից Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ղեկավարում է Դենիս Մոնաստիրսկին։

Ինչպես հաղորդվում է, ուղղաթիռը կործանվել է մանկապարտեզի և բնակելի շենքի մոտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել