Էլեկտրոնային թվային ստորագրությունը էլեկտրոնային պայմանանշանների եզակի հաջորդականություն է, որը կցված է էլեկտրոնային փաստաթղթին և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար:
Այս մասին տեղեկանում ենք Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից։
Էլեկտրոնային թվային ստորագրություն ստանալու համար այլ երկրների քաղաքացիները պետք է զանգահարեն +374 60 464 504 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեին ուղարկեն իրենց անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոց. քարտ) սկանավորված տարբերակները։
Էլեկտրոնային թվային ստորագրություն ձեռք բերած ֆիզիկական անձը կարող է այն կիրառել մի քանի ընկերություններում` կնքելով համապատասխան պայմանագրեր հարկային և այլ ծառայությունների հետ: