Ադրբեջանցիների վերադարձը հայերի համար խնդիրներ չի ստեղծի․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, թե ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ խնդիրներ չի ստեղծի հայերի համար, քանի որ նրանց վերադարձն այնտեղ չի նշանակում, որ այնտեղ ապրող հայերի դուրսբերում։

«Ինչպես ժամանակին Ղարաբաղի թեման համախմբեց ողջ ադրբեջանական ժողովրդին, և մենք հասանք մեր նպատակին, նույն մոտեցումը պետք է տեսնենք այստեղ։ Իհարկե, լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի կարիքը մեծ է ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում։ Ես իմ կարծիքը հայտնեցի նաև այս հարցում։ Այսինքն՝ պատրաստվում է շատ լայն ծրագիր»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ իրենց բոլոր ծրագրերը, որպես կանոն, իրականացվում են. «Մենք երբեք հանդես չենք գալիս այնպիսի նախաձեռնություններով, որոնք անհնար է իրականացնել։ Այնպես որ, այս ոլորտում ծրագրի վրա արդեն աշխատանքներ են տարվում։ Վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք ու պատմական արդարությունը վերականգնելու ենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել