Լիբանանում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան

Լիբանանի երկու խոշորագույն Էլեկտրակայանների աշխատանքի խափանման պատճառով ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Նշվում է, որ անջատումները տեղի են ունեցել վառելիքի պակասի պատճառով:

«Դա տեղի է ունեցել Իրաքից մազութի մատակարարումների ուշացման պատճառով: Դեկտեմբերին լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ նավթամթերքով ոչ մի լցանավ չի ժամանել», – նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Լիբանանի իշխանությունները չեն ընդունել Իրանի առաջարկած օգնությունը՝ վախենալով ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցներից:

Առաջիկա ժամերին կառավարությունը պետք է հավանություն տա Էզ-Զուկում եւ Ջիեում նախկինում փակված երկու փոքր ՋԷԿ-երի շահագործման մասին որոշմանը, որոնց պահեստներում առկա է մազութի պաշար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել