Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել հունիսի 18-ին երկրում նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետաձգման հնարավորությունը։ Այս մասին նա ասել է հունվարի 4-ին խորհրդարանում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Այն ամենը, ինչ քննարկվում է հասարակության մեջ, այսպես թե այնպես, մեր օրակարգում է։ Ջուրը տեղում չի կանգնում»,- ասել է Էրդողանը` պատասխանելով համընդհանուր ընտրությունների ժամկետը հետաձգելու հնարավորության մասին հարցին։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հունվարի 2-ին լրագրողներին ասել է, որ ընտրությունների ամսաթիվը կարող է հետաձգվել։
Նրա խոսքով՝ Էրդողանի գլխավորած կուսակցությունը տարբեր տարբերակներ է դիտարկում։