Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Երևանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը: Բաքուն անհիմն է համարել Հայաստանի ԱԳՆ հայտարարությունները:

«Դրանք միտված են մոլորեցնելու միջազգային գործընկերներին ու արհեստականորեն սրելու իրավիճակը։ Ըստ ամենայնի, հայկական կողմը դեռ շահագրգռված է շարունակել ապօրինի տնտեսական և այլ գործողություններն Ադրբեջանի տարածքում: Կրկին կոչ ենք անում Երևանին զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից և դադարեցնել ագրեսիվ քաղաքական ու ռազմական սադրանքները»,- նշված է հայտարարությունում։

Միաժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ ստուգել է զորահավաքային աջակցության բազայի մարտական ​​պատրաստվածությունը, զինտեխնիկան և առաջադրանքներ ներկայացրել՝ կապված պահեստազորայինների հավաքագրման հետ:

«Թվում է, թե հայկական կողմը դեռ շահագրգռված է Ադրբեջանի տարածքում անօրինական տնտեսական և այլ գործողությունների շարունակմամբ։ Ադրբեջանի տարածք որևէ առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը դիտվում են որպես Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված հերթական սադրանք և պետք է դադարեցվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել