Թուրքական «Area» հետազոտական֊վիճակագրական ընկերությունը հայտնել է դեկտեմբեր ամսվա հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում 12 նահանգում (Ստամբուլում, Թեքիրդաղում, Իզմիրում, Բուրսայում, Ադանայում, Անկարայում, Կայսերիում, Սամսունում, Տրապիզոնում, Էրզրումում, Մալաթիայում և Այնթափում), փոխանցում է Ermenihaber-ը։
Ըստ հարցման արդյունքների՝
իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ) – 28% ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP) – 22,6%
Սոցհարցումների ժամանակ պարզվել է նաև քաղաքական գործիչներին աջակցելու ցուցանիշը: Ըստ դրա` գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտվում է «ԺՀԿ» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշին և «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներին։
Հարցման մասնակիցների 65%-ը նշել է, որ անարդար է համարում Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ կայացված որոշումը, ըստ որի նա 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույնքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի» էր դատապարտվել: