Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ

Ադրբեջանի իշխանություններն այնքան են մտահոգված Բաքվի վարքագծի դեմ Ֆրանսիայում բարձրացած բողոքի ալիքով, որ Ֆրանսիայի դեսպանին շտապ կանչել են ԱԳՆ, հայտնում է Minval-ը։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույաոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Նրան բողոքի նոտա են հանձնել ՝ Ֆրանսիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված՝ Արցախի եւ Հայաստանի պաշտպանության համար մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին կոչի կապակցությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել