Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
ԱՊՀ երկրների ղեկավարները դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կհավաքվեն ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար։ Գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 26-27-ը։
«Այո, նրանց (Ալիևին և Փաշինյանին – խմբ.) սպասում ենք, բայց եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը։