ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընթանում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցի քննարկումը։
Նորվեգիայի ներկայացուցիչն իր ելույթում ասաց, որ Լաչինի միջանցքի արգելափակումն արդեն իսկ ունեցել է մարդասիրական ծանր հետևանքներ բժշկական տեսանկյունից։
«Բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։ Նախապես կոչ ենք անում Ադրբեջանին՝ երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։ Որևէ մեկի շահերից չի բխում մարդասիրական ծանր իրավիճակ ստեղծելը Լեռնային Ղարաբաղում։ Լուծման պետք է հասնել դիվանագիտական մեթոդներով։ Կողմերին կոչ ենք անում՝ ցուցաբերել առավելագույն զսպվածություն և վերադառնալ բանակցությունների սեղանի շուջ՝ առանց նախապայմանների»,-նշեց նա։