Սերժ Սարգսյանը ցավակցել է Ֆիլիպինների նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոյին՝ երկրում տեղի ունեցած լաստանավի վթարի և ահագնացող ջրհեղեղի կապակցությամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել:  Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Բենինո Աքինոյին և Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն: 

Իրավաբան.net
  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել