Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՇՀԿ անդամ երկրների և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ ծաղիկներ է դրել Մոսկվայի Ալեքսանդրյան պարտեզում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը։ Արարողությունն ավարտվեց «Պատվո պահակ» դասակի հանդիսավոր քայլերթով։
9 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Տեսանյութը մեր Telegram-ի ալիքում: