«Քամի ցանողը փոթորիկ կհնձի». Չավուշօղլուն նորից սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ռումինացի իր գործընկերոջ՝ Բոգդան Աուրեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում առիթը բաց չի թողել ևս մեկ անգամ Հունաստանին սպառնալու համար։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Չավուշօղլուն քննադատել է Հունաստանին զորավարժությունների համար՝ նշելով, որ ով խաղաղություն չի ուզում, քամի է ցանում, փոթորիկ է հնձելու։

Թուրք նախարարը չի մոռացել կրկնել նաև ասույթի վերածված «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» արտահայտությունը։

Մևլութ Չավուշօղլուն նաև շեշտել է կղզիների ապառազմականացման անհրաժեշտությունը։

Այս համատեքստում նա սպառնացել է Հունաստանին՝ ասելով․ «Հունաստանը պետք է հրաժարվի ապառազմականացված կղզիների կարգավիճակի խախտումից։ Կամ Հունաստանը հետ է կանգնում և հետևում է այդ պայմանավորվածություններին, կամ մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել