ՎՏԲ-ն հայտարարել է բանկի վրա ամենամեծ DDoS հարձակման մասին

ՎՏԲ-ի տեխնիկական ենթակառուցվածքը ներկայումս գտնվում է արտերկրից ամենամեծ կիբերհարձակման տակ։ Այս մասին հայտնում է վարկային հաստատության մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։

«Ներկայումս ՎՏԲ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքը ենթարկվում է աննախադեպ կիբերհարձակման արտերկրից, այն դարձել է ամենամեծը ոչ միայն այս տարի, այլև բանկի ողջ պատմության ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ՎՏԲ-ն ընդգծել է, որ բանկի համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով, իսկ հաճախորդների տվյալները պաշտպանված են արտաքին միջամտությունից, քանի որ դրանք գտնվում են վարկային հաստատության տեխնոլոգիական ենթակառուցվածքի ներքին համակարգում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել