Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հանդիպման ժամանակ խոսել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել։ Այս մասին գրում է ТАСС-ը։

Ակնկալվում է, որ դիվանագետները մտքեր կփոխանակեն երկկողմ և միջազգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման շուրջ։

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում՝ բանակցությունների նախօրեին, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելը ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի համաձայն Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Մոսկվան ողջունում է նաև ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել կողմերի խնդրանքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել