Լավրովը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է բոլոր իրավունքները տրամադրել Ղարաբաղի հայերին

ԵԱՀԿ Մինսկի խումբը թաղել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները, Ռուսաստանը դրա հետ կապ չունի։ Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է եվրոպական անվտանգության հարցերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է ժամանակին, որպեսզի միավորի այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում և կարող են ազդանշաններ ուղարկել Երևան և Բաքու, որտեղ նրանք նույնպես պայմանավորվել են աշխատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահությամբ, ապա միացավ Ֆրանսիան»,-նշել է նա։

Ըստ Լավրովի՝ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին երաշխիքներ տալ այն իրավունքների վերաբերյալ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները:

«Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել