Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 31656 դեպք, սա պատմական ռեկորդ է այս երկրի համար ամբողջ համաճարակի ընթացքում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության պետական կոմիտեի հրապարակած տվյալներին։
Չինաստանում մեկ օրում վարակվածների նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել է ապրիլի 14-ին։ Բժիշկներն արձանագրել էին հիվանդության 29411 դեպք։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Կոմիտեի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված վարակվածների 87%-ի մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չեն եղել։
Ավելի վաղ ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Վլադիմիր Չուլանովը հայտարարել էր, որ դեռ վաղ է խոսել երկրում կորոնավիրուսի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին։