Ռուս խաղաղապահները Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպք են արձանագրել Արցախում

Վերջին մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում գրանցվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում՝ Ադրբեջանի զինծառայողների կողմից, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

«Գրանցվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի շրջանում Ադրբեջանի ԶՈւ դիտակետից հրաձգային զենքից կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում։ Հրաձգության հետևանքով տուժածներ չկան»,- նշվում է ռուսական կողմի նոյեմբերի 19-ի տարածած հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ հետաքննում է այս պատահարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել