Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է 50-ի

Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է 50-ի, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի կեսօրին Ստամբուլի կենտրոնում գտնվող հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ զոհվել է և 81-ը վիրավորվել:

Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է, նա խոստովանել է, որ կապ ունի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությա հետ: Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն կասկածներ է հայտնել, որ ահաբեկչական հարձակման հրահանգը եղել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, և հանցագործը թուրքական տարածք է մտել Աֆրին քաղաքով։

Սոյլուն նոյեմբերի 14-ին ասել է, որ իր երկրի իշխանությունները չեն ընդունում ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները հարձակման կապակցությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել