ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը պահպանել է Սենատի վերահսկողությունը Նևադայում գործող սենատոր Քեթրին Կորտես-Մաստոի տարած հաղթանակի արդյունքում:
Նրա մրցակիցը՝ հանրապետական թեկնածու Ադամ Լաքսալտը, ձայների հաշվարկի ժամանակ որոշ ժամանակ առաջատար էր։ Քվեաթերթիկների 98%-ի հաշվարկից հետո, ըստ Politico կայքի, Կորտես-Մաստոն ունի ձայների 48,8%-ը, Լաքսալտը՝ 48,1%-ը։
Արդյունքում դեմոկրատներն իրենց երաշխավորեցին Սենատում 100 տեղից 50-ը։
Թե որ կուսակցությունը կհավաքի Ներկայացուցիչների պալատում ձայների մեծամասնությունը, դեռ հայտնի չէ։ Նոյեմբերի 13-ի դրությամբ հանրապետականներն իրենց երաշխավորել են 211 տեղ, իսկ դեմոկրատները՝ 203։ Ներկայացուցիչների պալատը վերահսկելու համար անհրաժեշտ է 218 ձայն։