Բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները իրենց գովազդներում պարտավոր են նշել գումարի տրամադրման համար տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը

«Սպառողական կրեդիտավորման մասին օրենքի 16-րդ հոդվածով սահմանված է, որ որևէ գովազդ, հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր, որը կատարվում է կրեդիտավորողի գործունեության վայրում կամ կրեդիտավորողի կամ այլ ինտերնետային կայքում կամ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային կամ տպագիր միջոցներով կամ գովազդի, հայտարարության, առաջարկի կամ օֆերտայի տարածման այլ եղանակով, և որը պարունակում է տոկոսների չափի կամ կրեդիտի տրամադրման վերաբերյալ որևէ այլ վճարի կամ ծախսի վերաբերյալ նշում, պետք է ներառի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ընդ որում, այն դեպքում, երբ հնարավոր չէ սպառողների համար ողջամիտ ձևով հասու դարձնել տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ներկայացվում է դրա հաշվարկման օրինակը:

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կամ ինտերնետ ցանցում տեղադրված որևէ գովազդ, հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր չպետք է լինի շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող:

Iravaban.net-ը հայտնում է, որ այս օրենքի շրջանակներում կրեդիտավորող է համարվում բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը, որը տրամադրում է կրեդիտ։ Կրեդիտը պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք, վարկ, փոխառություն, ֆինանսական վարձակալություն (լիզինգ) կամ որևէ այլ համաձայնություն կամ պայմանավորվածություն, որի նպատակը ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել