Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հրավիրվել է Իրանի արտգործնախարարություն: Պատճառն Ադրբեջանում տևականորեն տարվող հակաիրանական քարոզչություն է և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թեհրանի հասցեին արվող ոչ բարեկամական հայտարարությունները:
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Դեսպանին հայտնել են, որ Իրանն ակնկալում է, որ այդ ամենին հնարավորինս շուտ վերջ կդրվի և անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն նման երևույթները հետագայում կանխելու համար։
Հաղորդագրությունում չի մասնավորեցվում, թե Ադրբեջանից հնչած որ հայտարարություններն են հարուցել Իրանի իշխանությունների զայրույթը։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահը օկուպացված Շուշիում, նկատի ունենալով Իրանին, ասել էր. «Այստեղ թելադրողը մենք ենք, այստեղ հիմնական ուժը մենք ենք։ Մեր բանակը հերոսություն, պրոֆեսիոնալիզմ, անձնազոհություն է դրսևորել։ Եթե պետք լինի, նորից ցույց կտանք և կհասնենք ցանկալիին։ Դա գիտեն բոլորը, դա պետք է իմանան նաև նրանք, ովքեր մեր սահմաններին զորավարժություններ են անցկացնում՝ ի աջակցություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»։