Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանին՝ օգոստոսի 15-ին Բեյրութում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ մարդկային զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Լիբանանի Նախագահին, զոհվածների հարազատներին և Լիբանանի եղբայրական ժողովրդին` մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Իրավաբան.net