ՌԴ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի խմբավորումների թվի ավելացման պայմաններում իր առաջնահերթությունն է համարում Միութենական պետության անվտանգության ապահովումը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Այս պայմաններում ՌԴ պաշտպանության նախարարությունը իր առաջնահերթ խնդիրն է համարում Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը»,- ասել է Շոյգուն՝ Բելառուսի պաշտպանության նախարարության հետ կոլեգիայի նիստում։
«Հատուկ ուշադրություն ենք դարձնում զորքերի պատրաստմանն ու նրանց մարտունակության բարձրացմանը։ Պարբերաբար անցկացնում ենք օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի շրջանակներում»,- ասել է Շոյգուն։