Կրեմլը պայման է դրել Բայդենի հետ բանակցությունների համար

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պայման է անվանել Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև բանակցությունների համար։

Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Պեսկովն ասել է, որ դրա համար ԱՄՆ-ը պետք է լսի Ռուսաստանի մտահոգությունները անվտանգության երաշխիքների վերաբերյալ և «վերադառնա դեկտեմբեր-հունվարի վիճակին»։

«Միացյալ Նահանգների ցանկությունը՝ լսելու մեր մտահոգությունները, այսինքն՝ իրականում Միացյալ Նահանգների ցանկությունը՝ վերադառնալ դեկտեմբեր-հունվարի վիճակին և տալ հարց՝ այն, ինչ առաջարկում են ռուսները, կարող է բոլորիս չսազել, բայց միգուցե միեւնույն է արժե, որ նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Նկատի ունեմ փաստաթղթերի նախագծերը, որոնք ներկայացվել են թե՛ Բրյուսելին, թե՛ Վաշինգտոնին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել