Քսենյա Սոբչակը շորթման գործով կասկածյալ է դարձել. ТАСС

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը կասկածյալի կարգավիճակ ունի «Ռոստեկ» պետական ​​կորպորացիայից շորթման գործով։ Այս մասին հայտնում է ТАСС-ի աղբյուրը իրավապահ մարմիններում։

Նրա խոսքով՝ Սոբչակը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով գույք ձեռք բերելու նպատակով շորթման մեջ (ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ)։ Հանցանքը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։

«Գործով տուժողը «Ռոստեկ»-ի պաշտոնյա է»,- ասել է ТАСС-ի զրուցակիցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել