Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ոտքի վնասվածքով ընդունվել է Դոնեցկի վնասվածքաբանության հանրապետական կենտրոն, կիրակի ТАСС-ին հայտնել են բժշկական հաստատությունից։
«Նա ականի պայթունից վնասվածք է ստացել. ոտքը վնասված է», – հայտնել են կենտրոնից։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Գործակալության աղբյուրը նշել է, որ լրագրողին արդեն վիրահատել են, այն բարեհաջող է անցել։