Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկար գոյություն ունի․ Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկար գոյություն ունի։

«Խաղաղության հեռանկարը գոյություն ունի»,- ասել է Մակրոնը:

Միաժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ խաղաղությունը հնարավոր կլինի «երբ Ուկրաինան գա նման որոշման»։

Նա նշել է, որ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը երկու կողմերի հետ։

Մ«Ես երբեք չեմ դադարել խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել