Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շարունակել է հեռահար ճշգրիտ զենքերով օդային հարվածներ հասցնել ուկրաինական ռազմական հրամանատարության, կառավարման օբյեկտների և էներգահամակարգերի ուղղությամբ, հայտնում է rg.ru-ն:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
«Բոլոր որոշված թիրախները խոցվել են»,- ընդգծել է նա։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Զապորոժիեի շրջանի Նովոտավրիչեսկի բնակավայրի մոտ խոցվել է Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարական կետը, մի քանի բնակավայրերում ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի հինգ պահեստներ և դիզելային վառելիքով նավթի պահեստ։ Դնեպրոպետրովսկի մարզի Ալեքսեևկա բնակավայրի տարածքում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի զինտեխնիկայի վառելիքը։