Նրանք փորձում են ոչնչացնել Ռուսաստանը աշխարհի նկատմամբ այլընտրանքային հայացքի համար. պատրիարք Կիրիլ

Այսօր նրանք փորձում են ջնջել Ռուսաստանը աշխարհի երեսից, քանի որ այն աշխարհի, Աստծո և մարդու մասին այլ տեսակետ է առաջարկում աշխարհի արևմտյան հայացքից, հոկտեմբերի 23-ին հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

Ըստ Կիրիլի՝ Ռուսաստանը իր այլընտրանքային հայացքների պատճառով շատերի համար «աչքի փուշ է դարձել»։

«Ոմանք կարծում են, որ եկել է ժամանակը, երբ հնարավոր է Ռուսաստանի վերջը տալ, քանի որ սա այլընտրանքային հայացք է աշխարհի, Աստծո, մարդու նկատմամբ, այն չի տեղավորվում այդ ծրագրավորված համակարգի շրջանակում, որը բացառում է Աստծուն մարդկանց կյանքից», – ասել է Պատրիարքը։

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, հերթական ռազմական արշավը չէ, այլ ավելին։

«Տպավորություն է ստեղծվում, որ շատերն էին ուզում երկրի երեսից ջնջել ուղղափառ Ռուսաստանը, բայց թող այդպես չլինի»,- ասել է պատրիարքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել