Ղրիմի կամրջի տարածքում ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակը երկարացվել է մինչև նոյեմբերի 3-ը

Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանում, որտեղ գտնվում է Ղրիմի կամուրջը, ահաբեկչական սպառնալիքի դեղին «մակարդակը երկարացվել է մինչև նոյեմբերի 3-ը, հայտնում է կիրակի օրը շրջվարչակազմի մամուլի ծառայությունը։

Կշարունակվեն նաև սոցիալական և ենթակառուցվածքային օբյեկտների ստուգումները, ինչպես նաև կուժեղացվի վերահսկողությունը միգրացիոն օրենքների պահպանման նկատմամբ:

Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Կրասնոդարի երկրամասում հակաահաբեկչական հանձնաժողովի որոշման և Ազգային հակաահաբեկչական կոմիտեի առաջարկությունների համաձայն։

Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանում ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակ մտցնելու մասին հրամանը ստորագրել է Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևը հոկտեմբերի 8-ին՝ Ղրիմի կամրջի վրա վթարի պատճառով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել