Իրկուտսկում բազմաֆունկցիոնալ Սու-30 կործանիչն ընկել է երկհարկանի բնակելի շենքի վրա, հայտնում են Իրկուտսկի մարզի կառավարությունն ու ԱԻՆ-ը։ Ինքնաթիռը բախվել է 2-րդ Սովետսկի նրբանցքում գտնվող փայտե տանը։ Այս պահին հայտնի է 2 զոհի մասին։
Սու-30-ը կործանվել է փորձնական թռիչքի ժամանակ, հայտնում է ԱԻՆ-ը։ Mash-ն ու «112»-ը գրում են, որ երկու օդաչուներն էլ մահացել են։ Վթարի վայրում, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, հրդեհ է բռնկվել 200 քմ տարածքում։
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը օդ է բարձրացել ավիագործարանի կամ օդանավակայանի տարածքից, որից հետո կապը դադարել է և կործանվել Նովո-Լենինո միկրոշրջանում։