ՀՀ կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի N 236 որոշման համաձայն պատվովճարը (50 000 դրամ) տրվում է միայն Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:
Որքա՞ն է Հայրենական մեծ պատերազմի վետերանի ամենամսյա պատվովճարի չափը․
Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 100 000 դրամ:
Ի՞նչ արտոնություններ ունեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձինք․
Բնակարանային վարձի, աղբահանության, հեռախոսի վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու /այդ թվում` դեղորայք/, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ անվճար ստանալու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթևեկելու:
Ո՞ր կատեգորիաներին պատկանող անձինք են օգտվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար սահմանված արտոնություններից․
Այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները և նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականություննրը կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք:
Ի՞նչ արտոնություններ ունեն նախկին անհատական կենսաթոշակառուները․
Ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, ինչպես նաև հեռախոսի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու: