ԱՄՆ-ը դժգոհ է Թուրքիայից. Bloomberg

ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը Թուրքիայի վրա՝ կապված Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման հետ, գրում է Bloomberg-ը։

Արևմուտքը զայրացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սրտանց» հարաբերությունների պատճառով։ Այժմ Անկարան կարեւոր գործընկեր է դառնում Մոսկվայի համար, որը շատ ոլորտներում սահմանափակված է պատժամիջոցներով։

Ուստի Վաշինգտոնի պաշտոնյաները բանակցություններ են վարել թուրք պաշտոնյաների հետ Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակումների պահպանման վերաբերյալ։

«Սա կարելի է անվանել Արևմուտքի վերջին քայլը, որի նպատակն է ստիպել Անկարային ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Մոսկվայի դեմ»,- ասում են փորձագետները։

ԱՄՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարի և Անկարայի և Ստամբուլի գործարար խմբերի ներկայացուցիչների հետ։ Նախատեսված են հանդիպումներ երկրի ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել