Ինչպե՞ս օրինական ճանապարհով բնակվել Եվրոպայում

Եվրոպական որևէ երկրում օրինական բնակություն հաստատելու համար անւրաժեշտ է ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ։ Այդպիսի կարգավիճակ օտարերկրացիներին տրվում է հետևյալ հհիմքերով՝

  • ընտանիքի վերամիավորում,
  • կրթություն,
  • աշխատանք,
  • ապաստան:

Այս մասին տեղեկանում են Միգրացիոն ծառայությունից։

Միգրացիոն ծառայությունը տրամադրում է խորհրդատվություն միգրացիոն գործընթացների վերաբերյալ։ Հարցերը կարող եք հղել ինչպես Ծառայության ֆեյսբուքյան էջի միջոցով, պաշտոնական էլ.փոստով, հեռախոսազանգով, այնպես էլ այցելելով մեզ՝ Ուլնեցի 31, ս. 306:

Վերադարձողների համար վերաինտեգրման ծրագրերն են իրականացնում ոլորտի մի շարք հասարակական և միջազգային կազմակերպություններ, յուրաքանչյուրն ըստ իր ժամանակացույցի։

Մուտքի թույլտվություն չունենալու, մուտքի պայմանները խախտելու կամ վիզայի ժամկետը լրանալու հետևանքով տարանցման և հյուրընկալող երկրում իրավական կարգավիճակ չունեցող անձը անօրինական միգրանտ է։ Ոլորտի մասնագետները հաճախ երևույթն անվանում են անկանոն միգրացիա, անձին՝ անկանոն միգրանտ։

Համապատասխան ժամկետներում երկիրը կամավոր կերոպվ և սեփական նախաձեռնությամբ չլքելու դեպքում տվյալ երկրի իշխանություններն իրավունք ունեն ուժ կիրառելու և հարկադիր վերադարձ կազմակերպելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել