Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն ապաստան հայցողները ՀՀ-ում

Ապաստան հայցողները Հայաստանում ազատ տեղաշարժի, աշխատելու, կրթության, անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու, անվճար բուժօգնություն ստանալու և մի շարք այլ իրավունքներ ունեն։

Այս մասին տեղեկանում են Միգրացիոն ծառայությունից։

«Նրանք, իրենց իրավունքներից օգտվելիս, պետք է հարգեն ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները և ազատությունները, պահպանեն հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը:

Ապաստան հայցողները պարտավոր են համագործակցել Միգրացիոն ծառայության հետ, տրամադրել հավաստի ու ճշմարիտ տեղեկություններ, վճարել բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, ինչպես Հայաստանի քաղաքացիները: Նրանք պարտավոր են պահպանել Հայաստանի օրենսդրության պահանջները»,-նշվում է պարզաբանման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել