Բայրամով. Ադրբեջանը Հայաստանից իրական քայլեր է ակնկալում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Աստանայում։

Բայրամովն ասել է, որ հակամարտության ավարտը նոր հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար՝ վերականգնելով տնտեսական և հաղորդակցական կապերը։

Նա նշել է, որ Հայաստանը դեռ ամբողջությամբ չի կատարել եռակողմ հայտարարությունները, և հայ զինվորականներն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից։ Նշվել է նաև, որ Հայաստանի սադրանքները շարունակվում են, և նրա հերթական ռազմական սադրանքը, որը սկսվել է սեպտեմբերի 13-14-ը՝ սահմանային գոտում ադրբեջանական ուժերի մատակարարման ուղիները ականապատելու փորձով, հանգեցրել է բազմաթիվ զոհերի։

Ըստ նրա՝ Հայաստանի այս գործողությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ջանքերը։ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է իրական քայլեր հարաբերությունների կարգավորման և բանակցային գործընթացն առաջ մղելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել