Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն դադարեցվել է Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի օգոստոսի 2-ի առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները»,- գրված է նախագահի հրամանագրում:
Լուսանկարը` court.am-ի