1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.
2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:
Այժմ անդրադառնանք այն դեպքին, երբ քաղաքացիությունը դադարեցվում է քաղաքացիությունից հրաժարվելու և այլ պետության քաղաքացիություն ընդունելու հիմքով:
Պարզենք, թե քաղաքացին ում պետք է դիմի քաղաքացիությունից հրաժարվելու հարցով:
Այսպես.
Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին պետք է դիմի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան եզրակացությամբ փաստաթղթերն ուղարկվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
Եթե քաղաքացին գտնվում է ՀՀ տարածքում, ապա պետք է դիմել ՀՀ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում փաստաթղթերն ուղարկվում են ՀՀ արտաքին գործերի նախարարություն` համապատասխան եզրակացության ստանալու նպատակով: Այնուհետ փաստաթղթերն ուղարկվում են Ազգային անվտանգության ծառայություն` համապատասխան եզրակացության ստանալու նպատակով:
Համապատասխան եզրակացությունը ստանալուց հետո ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ նախագահի աշխատակազմ, իսկ քաղաքացին ծանուցվում է, որ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Նախագահի աշխատակազմ:
Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ՀՀ նախագահը ստորագրում է հրամանագիր՝ քաղաքացիությունը դադարեցնելու մասին:
Հրամանագիրը ուղարկվում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով քաղաքացին իրազեկվում է ՀՀ Նախագահի հրամանագրին: