Մասնակի զորահավաքի ժամանակ թույլ տրված սխալները պետք է շտկվեն և ապագայում կանխվեն․ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Երկրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ զորահավաքի յուրաքանչյուր կոնկրետ դեպք և սխալի դեպքում մարդկանց վերադարձնել տուն։ Մասնավորապես՝ ծառայության կանչելիս պետք է ուշադրություն դարձնել, որ կան քաղաքացիներ, ովքեր ունեն տարկետման իրավունք։
«Օրինակ՝ խոսքը վերաբերում է բազմազավակ հայրերին, կամ խրոնիկական հիվանդություններով տառապող կամ արդեն զորակոչի տարիքը լրացած մարդկանց»,-ասել է նախագահը։
Երկրի ղեկավարը զեկուցել է նաև դեպքերի մասին, երբ մասնակի զորահավաքի շրջանակներում կանչվել են նրանք, ովքեր չպետք է զորակոչվեին։
Պուտինն ընդգծել է, որ ռազմական փորձ ունեցող ռուսները ենթակա են զորակոչի, և մինչ զորամաս ուղարկելը նրանք պետք է լրացուցիչ պատրաստություն անցնեն։ Այդ պահանջը պետք է խստորեն պահպանվի, նշել է նա։