Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է տվել Էդվարդ Սնոուդենին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսին Սնոուդենը The Guardian-ին և The Washington Post-ին տրամադրել է գաղտնի նյութեր ինտերնետում բրիտանական և ամերիկյան հսկողության ծրագրերի մասին:

Դրանից հետո նա փախել է Ռուսաստանի Դաշնություն։ Նույն թվականի օգոստոսին նա ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, մեկ տարի անց՝ երեք տարվա կացության թույլտվություն։ 2017 թվականին կացության թույլտվությունը երկարացվել է մինչև 2020 թվականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել