Կանայք բողոքի ցույց են անցկացրել Յակուտսկում ըննդեմ մոբիլիզացիայի

Մոտ 400 մարդ, հիմնականում կանայք, բողոքի ցույց են անցկացրել Յակուտսկում՝ Օրջոնիկիձեի հրապարակում մոբիլիզացիայի դեմ, հայտնում է SakhaDay-ը։

Ակցիան անցկացվել է ավանդական յակուտական ​​շուրջպար օսուոխայի տեսքով։ Առաջինը իրար ձեռք բռնեցին երիտասարդ աղջիկները, նրանց աջակցել են տարեց կանայք, որից հետո մյուս ցուցարարները սկսեցին աստիճանաբար միանալ նրանց։ Հնչեցին «ո՛չ պատերազմին», «ո՛չ ցեղասպանությանը», «դուրս արի» կարգախոսները։

Որոշ ժամանակ անց սկսվել են ձերբակալությունները, ցուցարարները նրանց դիմավորել են «Ամո՛թ» բառերով։ Հայտնի չէ, թե քանի քաղաքացի է ձերբակալվել։

Մոբիլիզացիայի դեմ գործողությունները սկսվել են սեպտեմբերի 21-ին։ Այնուհետեւ Ռուսաստանի քաղաքներում ավելի քան 1300 մարդ է բերման ենթարկվել։ Վերջին տվյալներով՝ սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 800 մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել