Սեպտեմբերի 11-ի գիշերը Զապորոժիեի ԱԷԿ-ի վերջին գործող էներգաբլոկը՝ վեցերորդը, անջատվել է էլեկտրացանցից և սկսել է պատրաստվել սառը վիճակի տեղափոխման։ Այս մասին ասվում է ուկրաինական «Էներգոատոմի» հաղորդագրության մեջ, որը կառավարում է Ուկրաինայի բոլոր ատոմակայանները։
Ընկերությունը հայտնել է, որ վերջին երեք օրվա ընթացքում վեցերորդ էներգաբլոկը բավարարում է իր սեփական կարիքները էլեկտրակայանում «կրիտիկական ցածր էներգիայի մակարդակով»: «Էներգոատոմը» դա բացատրել է նրանով, որ «ռուսական գնդակոծության պատճառով» կայանը անջատվել է Ուկրաինայի էներգահամակարգին միացնող էլեկտրացանցից։
Սեպտեմբերի 10-ի երեկոյան վնասված էլեկտրահաղորդման գծերից մեկը վերականգնվել է, ատոմակայանը միացվել է Ուկրաինայի էներգահամակարգին։ «Հետևաբար որոշվել է անջատել թիվ 6 էներգաբլոկը և այն տեղափոխել ամենաանվտանգ՝ ցուրտ վիճակի»,– ասացին «Էներգոատոմից»։