Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Վիկտորիա-Մոնտերեյ մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել, հայտնել է շրջանի դատախազությունը։
Բեռնատարի բեռներից մեկը պոկվել է կցասայլից և շաբաթ վաղ առավոտյան մխրճվել զբոսաշրջային ավտոբուսի մեջ: Ավտոբուսը բռնկվել է բախումից հետո, իսկ բեռնատարի վարորդը, ըստ տեղական լրատվամիջոցների, փորձել է փախչել։ Հարուցվել է քրեական գործ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Զբոսաշրջային ավտոբուսը մեկնում էր Մոնտերեյ, Նուևո Լեոն: Մահացածների ինքնության և քաղաքացիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։