Ոստիկանապետը նոր նշանակումներ է արել

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակումներ է կատարել:

ՀՀ ոստիկանապետի հրամանով Կարեն Հակոբյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Մեկ այլ հրամանով, Թաթուլ Շուշանյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ: Իսկ Արաբկիրի քննչական բաժնի պետ Վարդան Վարդանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել